
Իսրայելում 5 տարեկան տղան Հայֆայի համալսարանի Հեխթ թանգարանում էքսկուրսիայի ժամանակ պատահաբար կոտրել է 3500 տարվա սափորը: Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:
«Հինգ տարեկան տղան պատահաբար դիպել է Հայֆայի Հեխթ թանգարանում պահվող հնագույն սափորին և կոտրել այն: Հնագիտական գտածոյի կորուստը զգալի ֆինանսական վնաս չի պատճառել», – հայտնել է իսրայելական հեռուստաալիքը:
Թանգարանի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ սափորը կվերականգնվի և շուտով կրկին կցուցադրվի։