Երևանում оգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։
Մարզերում օգոստոսի 31-ի ցերեկը, 29-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 30-ին երեկոյան ժամերին, 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ:
Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։