ՖՈՏՈ․ Հրդեհ՝ շքամուտքում․ փրկարարները տարհանել են 30 քաղաքացու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 29-ին՝ ժամը 06:47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկի շքամուտքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:05-ին, մարվել՝ 07:15-ին:

Այրվել է բազմոց, մալուխ՝ 15 գմ, ջերմահարվել է 15 էլեկտրական հաշվիչ: Փրկարարները շենքից տարհանել են 30 քաղաքացու: Շտապօգնության աշխատակիցները երկու քաղաքացու տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:




Լրահոս