«Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովին, որը ձերբակալվել էր օգոստոսի 24-ի երեկոյան Փարիզի Լը Բուրժե օդանավակայանում, մեղադրանք է առաջադրվել։ Կեսօրին միլիարդատիրոջը տարել են դատարան, որտեղ նա ազատ է արձակվել կալանքից հարցաքննության համար։ Հարցաքննությունից հետո Դուրովը ենթարկվել է դատական հսկողության և նրան արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը։ Նա պետք է վճարի նաև 5 միլիոն եվրո գրավ և շաբաթը երկու անգամ ներկայանա ոստիկանություն։
Այս մասին հայտնում է Փարիզի դատախազությունը, փոխանցում է ՌԻԱ Նովստին։
Ֆրանսիայում դատարանը մեղադրանք է առաջադրել «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովին։ Գործը պարունակում է 12 հանցագործության մեղադրանք, որոնք, ըստ քննիչների, կատարվել են «անանուն անձի» նկատմամբ։
Դրանց թվում են՝ իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելը, մանկական պոռնոգրաֆիա պահելու և տարածելու մեղսակցությունը, թմրամիջոցների ձեռքբերման, փոխադրման, պահպանման, վաճառքի կամ փոխանցման մեղսակցությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել նաև կիբերհանցագործություններին մեղսակցության և կազմակերպված հանցավոր խմբերի շրջանակներում խարդախության մեղսակցության, ինչպես նաև այլ հանցագործությունների համար:
Հիշեցնենք, որ որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։
Հայտնել են նաև, որ Դուրովին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։