ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2024 թվականին իրականացրած գնումների արդյունքում տնտեսումներ է արել և 151 մլն 927.70 հազար դրամի չափով միջոցներն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ու կատարել վերաբաշխում։ Որոշումն հաստատվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ գումարն ուղղվելու է 2023 թ. պետական բյուջեով նախատեսված օբյեկտների շինարարական և վերանորոգման աշխատանքների ավարտական փուլերի իրականացմանը:
«Նախագծի ընդունման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Կառավարությունից հայտնում են, որ հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է, որպեսզի ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինված լինեն որակյալ նոր կադրերով և համալրված անհրաժեշտ մասնագետներով: