Ա՜Խ, ՍՈՆԱ՛

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոնա Շահգելդյանի ռուսերենի «փայլուն» իմացությունը մենք տեսանք դեռ անցած տարի «Նոր ալիք» մրցույթի ժամանակ, երբ նրա հետ հարցազրույցի մի փոքր կտոր հայտնվել էր ինտերնետում: Երգչուհին մի քիչ նեղվել էր այդ փաստից, նույնիսկ նրա մայրը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց. «Փոխանակ նայեն, թե ինչպես է երգում, ինչ ձայնային տվյալներ ունի, դրել ասում են, թե ինչպես է ռուսերեն խոսում»: Այս ամենից հետո տարբեր հարցազրույցներում Սոնան հավատացնում էր, որ ինքն արդեն լավ է խոսում ռուսերեն, բայց արի ու տես… Այս տարի կրկին «Նոր ալիք» մրցույթի շրջանակներում, երբ երգչուհին հյուր էր, նա նորից ցուցադրեց ռուսաց լեզվի իր իմացությունը: Սոնան մեծ դժվարությամբ եւ սխալներով փորձում էր բացատրել, թե որտեղ է պահում անցած տարվա «Նոր ալիք» մրցույթին ստացած իր մրցանակը: Դիտե՛ք այդ փոքրիկ հարցազրույցը հետեւյալ հասցեով` http://www.youtube.com/watch?v=KN2EefByUuY&feature=player_embedded:




Լրահոս