
Օգոստոսի 29-ին՝ ժամը 08։15-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա գյուղում այրվում է տան տանիք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 10-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է 08։52-ին, մարվել՝ 09։20-ին։ Այրվել է տան տանիքը (մոտ 80 քմ) և առաստաղը՝ մոտ 50 քմ։