
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հրդեհ նկատելու դեպքում անմիջապես զանգահարել 911։