Շիրակի փոխոստիկանապետն ազատվել է աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային ոստիկանապետի տեղակալ Տիգրան Գալստյանը աշխատանքից ազատվել է:

Մեր տեղեկություններով, երկու օր առաջ Շիրակի մարզային ոստիկանապետ Վարդան Նադարյանը իր մոտ է հրավիրել գնդապետ Գալստյանին և հայտնել, որ ազատված է աշխատանքից: Թե ինչու, չի մանրամասնել:

armlur.am -ին հայտնի դարձավ, որ Գալստյանն արդեն ազատել է Շիրակի մարզային ոստիկանության շենքի իր աշխատասենյակը և վերադարձել Երևան:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին armlur.am-ի այս տեղեկությունը՝ հավելելով , որ Գալստյանը գտնվում է կադրերի ռեզերվում: Այլ մանրամասներ հայտնել վարչությունից չհայտնեցին:

Հիշեցնենք՝ Գալստյանը Շիրակի մարզ էր գնացել Գեղարքունիքից: Նա Վարդենիս քաղաքի ոստիկանապետն էր:




Լրահոս