Գրոսսին մտադիր է հաջորդ շաբաթ այցելել Զապորոժիեի ատոմակայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Զապորոժիեի ատոմակայան։

«Հաջորդ շաբաթ դուք ինձ կտեսնեք Զապորոժիեում: ՄԱԳԱՏԷ-ի իրավասության շրջանակում մենք առաջ ենք շարժվում՝ փնտրելով հնարավոր համագործակցության ձևաչափեր երկու կողմերի (Ռուսաստան և Ուկրաինա), ինչպես նաև միջազգային հանրության համար»,- ասել է նա CNBC-ին տված հարցազրույցում։

Գրոսսին հավելել է, որ գործակալությունը իր աշխատանքը կատարում է որպես «անկախ» կազմակերպություն։

Օգոստոսի 27-ին Գրոսսին ժամանել է Կուրչատով՝ ստուգելու Կուրսկի ատոմակայանը։ Ավելի ուշ գործակալության ղեկավարը իրավիճակն անվանել է լուրջ և կոչ արել կանխել միջուկային վթարը։ Գրոսսիի խոսքով՝ ցանկացած ատոմակայանի վրա հարձակումներն անընդունելի են։




Լրահոս