
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան եւ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ օգոստոսի 29-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա անմար կրակի մոտ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Անա Օլիվերան եւ Պեդրո Խիսդոնյանը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:
Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: