
Հայաստանի կառավարությունը օգոստոսի 29-ին հաստատեց Գյումրիում գտնվող «Վառեմ-մարեմ» պատմական շենքի վերականգման վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած նախագիծը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն։
Նշվում է, որ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքը կվերականգնվի, կամրակայվի և կբարեկարգվի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։
Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի հունիսի 1-ը, որից հետո շենքը կփոխանցվի ԿԳՄՍ նախարարությանը՝ բացառապես մշակութային կամ կրթական նպատակներով օգտագործման համար՝ առանց մասնավորեցման իրավունքի։