Ոստիկանության հատուկ ջոկատայիններն հունիսի 21-ին կոտրել էին Երևանում Արցախի ներկայացուցչության դարպասը, ներխուժել էին ներս ու առևանգել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան: Այս մասին ահազանգել էր Արցախի նախագահ Շահրամանյանի ներկայացուցիչ Ռոման Երիցյանը:
Կոմիտեն հայտնել էր, որ հունիսի 7-ին քննիչը գնացել էր մեքենան առգրավելու, սակայն հնարավոր չէր եղել, այսօր իրականացրել են այդ գործընթացը, հայտնել են Քննչական կոմիտեից։ Քննչական կոմիտեն ուղիղ չէր նշել՝ ինչ գործի շրջանակում է, բայց նրա նկարագրությամբ՝ մեքենան առգրավել են Սամվել Շահրամանյանի թիկնապահ Աշոտ Դանիելյանի գործով, որ հարուցվել էր փետրվարին։ Մեքենան մինչ օրս հրաժարվում են հետ վերադարձնել։
Armlur.am-ի զրուցակիցն է փաստաբան Ռոման Երիցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան