Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։28-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարմարաշեն գյուղում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․ ծնված 2002 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել գազատար խողովակի վրա, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ ուղևոր Վ․ Ս․-ն (ծնված 2003 թ) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը։