ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հարությունյանը ներկայացրել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի թրեյլերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր, դերասանուհի Աննա Հարությունյանը ներկայացրել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը։ Ֆիլմն առաջին հայկական սպորտային դրաման է, որը պատմում է անվանի հայ ծանրորդ Նազիկ Ավդալյանի մասին։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Աննան։ Ֆիլմում հանդես են եկել նաև Մկրտիչ Արզումանյանը, Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լեւոնյանը, Բաբկեն Չոբանյանը եւ այլք։«Մի ամբողջ կյանք էր պետք պատրաստվելու համար, եւ երկու տարի՝ իրականացնելու համար… Շնորհակալ եմ այն բոլոր հայերին, որոնք հավատացին այս գաղափարին, նեցուկ եղան եւ կյանքի կոչեցին այն…»,-թրեյլերին կից գրել է Աննա Հարությունյանը։

«Մեդալի հակառակ կողմը» մեծ էկրաններ կբարձրանա սեպտեմբերի 12-ից։

Լիլիթ Նալբանդյան




Լրահոս