Ozon-ն ու Wildberries-ը խափանումներով են աշխատում. բողոքներ կան նաև Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանաբնակ օգտատերերը բողոքում են Wildberries և Ozon մարկետփլեյսների աշխատանքի խափանումից։ Բողոքներ կան նաև Հայաստանից։ Այս մասին հայտնում են Сбой.РФ պորտալի տվյալները։

Բողոքները ստացվել են Մոսկվայի (32%), Մոսկվայի մարզի (11%), Սանկտ Պետերբուրգի (7%) և Կրասնոդարի երկրամասի (4%) բնակիչներից:

Wildberries-ի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ընկերության մասնագետներն արդեն աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ: Մարկետփլեյսի հավելվածներն ու ծառայություններն աշխատում են, սակայն օգտատերերի մի մասի մոտ կարող են ոչ ճիշտ ծանուցումներ հայտնվել: Ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը վերացնելու ուղղությամբ։

Ozon-ի հետ կապված ևս դժվարություններ կան` կայքը չի բացվում:

Ավելի ուշ «Ozon Հայաստան» ընկերության գրասենյակից հայտնեցին հետևյալը․

«Խափանման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մեր ծառայությունները կայուն աշխատում են, գնորդները կարող են պատվերներ ձևակերպել և վճարումներ կատարել առանց որևէ խնդրի»։




Լրահոս