Այսօր ժամը 12:00 -ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Հայցը ներկայացրել է ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը Հովհաննես Մարգարյանի մասին վիճահարույց որևէ հրապարակում չի արել: Պարզապես Հ. Մարգարյանը որոշել է վիրավորվել օրաթերթի հրապարակումներից, որոնք վերաբերվում են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին և փոխնախագահ Հեղինե Բիշարյանին:
Համաձայն ներկայացված դատական հայցի, իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորը վիրավորվել և զրպարտվել է «ԱԽՔ», «էգ առյուծ», «քաղաքական դիակ» արտահայտություններից:
Դատավոր Կարինե Պետրոսյանը պետք է քննի այս բառերի իմաստն ու ծագումնաբանությունը՝ հասկանալու համար՝ օրաթերթը դրանք հրապարակել է վիրավորելու և զրպարտելու դիտավորությամբ, թե պարզապես օգտագործվել է որպես անհրաժեշտ «համեմունք»:
Մանրամասները՝ դատական նիստերի դահլիից՝ շուտով