Ռեփի սիրահարների համար լավ լուր. օրեր առաջ ռեփեր Միշոն թողարկեց իր նոր ձայնասկավառակը` «Իմ լեզուն»: Ձայնասկավառակում զետեղված է 17 երգ, կան նաեւ դուետներ Էմմիի, Սաշի, 3.33-ի, Տիգրան Համասյանի հետ: Սա Միշոյի 4-րդ ձայնասկավառակն է: Ռեփերի խոսքերով` այն շատ ագրեսիվ է ու չոր, բայց իրեն դուր է գալիս: «Դա էլ է հոգեվիճակ: Ի՞նչ կա որ»,-մեկնաբանեց ռեփերը: Մոտ ապագայում Միշոն պլանավորում է նաեւ մենահամերգ ունենալ, պարզապես դեռ դահլիճի ընտրության հարցում տատանվում է: Իր պահանջներին համապատասխան վայր չի կարողանում գտնել:
«ԻՄ ԼԵԶՈՒՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ