Հրաձիգներ Գոռ Խաչատրյանը և Մարի Ղազարյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ են մտել Հայաստանը ներկայացնող երիտասարդ հրաձիգները։

10մ վազող թիրախ մրցաձևի երիտասարդ տղաների պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել Գոռ Խաչատրյանը։ Մեր մարզիկը 567 միավոր արդյունքով առաջին հորիզոնականով անցել է կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում Խաչատրյանը 2:6 հաշվով պարտվել, իսկ արդեն բրոնզե եզրափակչում 6:3 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցչին։

Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյանը 519 միավոր արդյունքով, 4-րդ տեղով դուրս է եկել կիսաեզրափակիչ և բարելավելով արդյունքը կանգնել պատվո հարթակի 3-րդ աստիճանին։

Ղազարյանը կիսաեզրափակչում 6:8 հաշվով պարտվել, իսկ բրոնզե մեդալի համար եզրափակչում 7:5 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին։




Լրահոս