Իրաքի հակաօդային պաշտպանության ուժերը թուրքական անօդաչու թռչող սարք են խոցել երկրի հյուսիսում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոն Քիրքուկ քաղաքի երկնքում։
Այս մասին հայտնել է Shafaq News-ը:
Թուրքական ԱԹՍ-ն Իրաքի օդային տարածք է ներթափանցել հարևան Սուլեյմանիա նահանգի կողմից։
ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով տեղի ունեցած պայթյունը հրդեհ է առաջացրել Քիրքուքի բնակելի շենքում, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Թուրքական կողմը դեռևս չի մեկնաբանել իր ԱԹՍ-ի կործանման մասին տեղեկությունը։