Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր կամ Անհետ կորածների օր, նշվում է ամեն տարի՝ օգոստոսի 30-ին։ Հռչակվել է՝ հանրության ուշադրությունը հրավիրելու այն ձերբակալված անձանց ճակատագրի վրա, որոնց գտնվելու վայրը հայտնի չէ նրանց հարազատների և/կամ օրինական ներկայացուցիչների համար։
1983 թվականին «Ձերբակալվածների-անհետացածների ազգականների ասոցիացիայի լատինաամերիկյան ֆեդերացիայի» (Federación Latinoamericana de Asociaciones de Familiares de Detenidos-Desaparecidos, FEDEFAM) կողմից ընդունվել է ամսաթիվը հռչակելու մասին նախաձեռնություն[1]։ Ֆեդերացիան ստեղծվել է 1981 թվականին Կոստա Ռիկայում և համարվում է ոչ կառավարական կազմակերպություն, որի նպատակն է օգնել այն տեղական և տարածաշրջանային խմբերին, որոնք ակտիվորեն պայքարում են Լատինական ամերիկայի մի շարք երկրներում գաղտնի բանտային կալանքի, բռնի անհետացումների և առևանգումների դեմ։
2008 թվականի օգոստոսի 30-ին բռնի անհետացումների դեմ միջազգային կոալիցիան, որը միավորում է ամբողջ աշխարհից ընտանիքի անդամների և իրավապաշտպան կազմակերպությունների, ներդրել է իր ջանքերը՝ անցկացնելու գլոբալ միջոցառում՝ ի նպաստ մարդկանց բռնի անհետացումից պաշտպանելու համար 2006 թվականին ընդունված միջազգային կոնվենցիայի ավելի լայն վավերացմանը։