ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Wildberries-ի պատճառած նոր անհարմարությունները օգտատերերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ArmLur.am-ը է հաճախ տարբեր ահազանգեր է ստանում կապված Wildberries օնլայն առևտրի կետից:

Շատ քաղաքացիներ պատմում են, որ պատվեր են կատարել Wildberries-ից, պատվերի վերջին օրը, երբ գնացել են վերցնելու հենց վաղ առավոտյան, ապրանքը արդեն ետ էր գնացել, չնայած նրան, որ գանձվել էր գումարը: Մինչև օրս հաճախորդին չի վերադարձվել գումարը: Նա ստիպված է եղել նույն իրը նորից պատվիրել, որի համար կրկին վճարել է:

Մեկ այլ խնդիր է՝ Wildberries և Ozon մարկետփլեյսների աշխատանքի խափանումը, ինչի մասին բողոք կա նաև Ռուսաստաբնակ օգտատերերի կողմից:

Շատ օգտատերերին անհանգստություն է պատճառում նաև այն, որ իրենց պատվերները նշված ժամկետից ուշ է հասնում:

Քաղաքացիները ստիպված են երկար ժամանակ սպասել, որ պատվերը հասնի, այդ էլ այն դեպքում, երբ վստահ չեն պատվերը կհասնի, թե ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան

 




Լրահոս