
Երեկ ուշ երեկոյան ստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնում մայրաքաղաքում՝ ինչպես Կենտրոն վարչական շրջանում, այնպես էլ այլ վարչական շրջաններում: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Նշենք, որ ոստիկանության ծառայողների մեջ կան դիմակավորված ծառայողներ:
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց․
«Իրավապահները օգոստոսի 29-ի ուշ երեկոյան Երևանում ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել են մեկ հրացան, 2 գազային ատրճանակ, 10 սառը զենք, արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 16 դեպք»։