
Սևանա լճի տարածքում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հետևել է ջրային պարեկների վերապատրաստման դասընթացին, որն ապահովվում է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի և Արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ ծրագրի կողմից։ Այդ մասին տեղեկանում ենք դեսպանատան Ֆեյսբուքի էջից:
«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ իրավապահ կառույցների ամրապնդման և հասարակական անվտանգության ապահովման հարցերում»,- նշվում է հաղորդագրության մեջ։