Armlur.am-ին հասած լուրերի համաձայն՝ օգոստոսի 18-ին Դ.Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին եւ հայտնել, որ Արարատի մարզի դատախազության դատախազ Ռ.Արսենյանը, ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության քննիչներ Նարեկ Գզիրյանը և Գագիկ Ավետիսյանը, իր հայր Ռոբերտ Սիմոնյանը և Տիգրան Ժամփարյանը նախնական հանցավոր համաձայնությամբ իր նկատմամբ կեղծ շինծու գործ են սարքել և իր ունեցվածքը, տունը հափշտակել են:
Ավելին, ըստ քաղաքացու, դատախազ Ռ.Արսենյանը և քննիչներ Ն.Գզիրյանը և Գ.Ավետիսյանը իրեն խոշտանգել են, հոգեբանական «տերորի» են ենթարկել, ստիպել են, որ նա քննչական բաժնում կեղծ ցուցմունք ներկայացնի, իբրև նա իր հորը փայտով ծեծի է ենթարկել: Նշում է նաև, որ նա դատախազ Ռ.Արսենյանի մոտ գնացել է ընդունելության և այնտեղ նույնպես ստիպել են, որ նա ընդունի, որ նա ծեծել է իր հորը փայտով, ինչպես նաև դատախազը իրեն ասել է, որ նա չբողոքի իրենց նկատմամբ:
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հայտնում։ Գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Օգոստոսի 24-ին ժամը 10.33-ին Դ.Սիմոնյանը ներկայացրել է հաղորդում:
Հանգամանքները պարզվում են:
Լրացված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե:
Ի պատասխան մեր այս հրապարակման՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց․
«Դ. Սիմոնյանի կողմից ներկայացված նույնաբովանդակ հաղորդման կապակցությամբ դեռևս 2023 թվականի հունվարի 25-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ, որը կարճվել է հանցանքի բացակայության հիմքով (Քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ)»:
Քնար Մանուկյան