ՖՈՏՈ․ Կանանց զուգարաններում զուգարանակոնքերի փոխարեն «պպզա-ծակեր» է․ Դանիել Իոաննիսյանն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Հարց կանանց և աղջիկներին
Ուրեմն քանի դեռ ՆԳՆ ղեկավարությունը, ԱՄՆ դեսպանը, ՄԻՊ-ը և անգամ Վարչապետը քննարկում են, թե ինչպես խթանել կանանց, որ դառնան պարեկ, ՆԳՆ-ն Պարեկայինի Երևանի գնդի նորակառույց տեղակայման վայրում կանանց զուգարաններում զուգարանակոնքերի փոխարեն այսպիսի «պպզա-ծակեր» է նախատեսել:

Հիմա հարցս. կանայք և աղջիկներ, ձեզանից ո՞վ կհամաձայնվեր աշխատել մի տեղ, որտեղ զուգարանակոնքի տեղը այ-այսպիսի հրաշքներ են:

Հ.Գ. ՊՆ-ի կանանց զորամասում ֆայմել ու սանհանգույցներում մարդավարի զուգարանակոնքեր են տեղադրել»:




Լրահոս