ՖՈՏՈ․ «Ակնկալիքս կրկնակի անգամ աշխարհի չեմպիոն դառնալն է». Վաչագան Բաղդագյուլյանը պատրաստվում է առաջնության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաուերլիֆթինգի աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, հանրապետական կարգի մրցավար հայազգի Վաչագան Բաղդագյուլյանը, Հայաստանի Փաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ պատրաստվում է մասնակցել նոյեմբերի 12-17-ը ԱՄՆ Իլլինոիս նահանգի Լիսլ քաղաքում կայանալիք 2024թ.-ի WPC վարկածով պաուերլիֆթինգի աշխարհի առաջնությանը՝ 100կգ քաշային կարգում։

Համառոտ ներկայացնենք, թե ինչ է իրենից ենթադրում փաուերլիֆթինգ սպորտաձևը. փաուերլիֆթինգը ուժային եռամարտն է, որը բաղկացած է 3 տեսակ վարժությունից՝ ծանրաձողով։

ArmLur.am-ի հետ զրույցում Վաչագան Բաղդագյուլյանը նշել է, որ իր ակնկալիքը, միանշանակ, հաղթանակն է հերթական անգամ։

«Ակնկալիքս, միանշանակ, հերթական հաղթանակն է, դառնալ կրկնակի անգամ աշխարհի չեմպիոն»,- մեզ հետ զրույցում ասաց Բաղդագյուլյանը։

Բաղդագյուլյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ սպորտաձևը Հայաստանում բավականին զարգացած է։

«Ֆեդերացիա ունենք ու մեր ֆեդերացիան հիմա ԱՄՆ-ում մեկ այլ մրցումների է մասնակցում։ Ֆեդերացիայի նախագահը Գագիկ Սարոյանն է։ Այս պահի դրությամբ ֆեդերացիան այլ նահանգում 7 մարզիկներով այլ մրցումների է մասնակցում՝ կրկին աշխարհի առաջնության, սակայն այլ վարկածով։ Բավականին զարգացած սպորտաձևը է։ Մենք ամեն տարի աշխարհի և եվրոպայի առաջնություններ ենք ունենում, Հայաստանի միջազգային տարբեր մրցումներ»,-նշեց մարզիկը։

Հավելենք, որ Վաչագան Բաղդագյուլյանը բազմիցս հաղթել է տարբեր միջազգային և ներքին առաջնություններում։

Աննա Սրապիոնյան

 




Լրահոս