ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ավարտել եմ Պոլիտեխնիկի դեղագործական ֆակուլտետը, այժմ աշխատում եմ դեղատանը: Կարո՞ղ եմ աշխատել պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչությունում, թե՞ պարտադիր պետք է ունենամ բժշկական կրթություն:

Անի Սաֆարյան, 35 տարեկան, դեղագործ

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչությունում նման հաստիք լինի, կարող է աշխատել: Թող Անի Սաֆարյանը դիմի իր գործատուին, հասկանա, թե տվյալ պաշտոնին, որն ուզում է զբաղեցնել, ի՞նչ պահանջներ են անհրաժեշտ: Յուրաքանչյուր պաշտոն ունի իր անձնագիրը, որտեղ նշվում է, որ պետք է լինի դեղագործական կրթություն, բժշկական կրթություն կամ մի քանի տարվա ստաժ եւ այլն: Բայց ես կարծում եմ, որ Պոլիտեխնիկի դեղագործական ֆակուլտետ ավարտած մարդը չի կարող զբաղեցնել բժշկական պաշտոններ:

ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նախ` տարօրինակ է ու զարմանալի, որ Պոլիտեխնիկը դեղագործական ֆակուլտետ ունի: Եւ հետո, դեղագործությունը մի մասնագիտություն է, բժշկությունը` իր բազմաթիվ ճյուղերով, բոլորովին այլ: Այս առումով անհասկանալի է, թե ինչու է դեղագործի մասնագիտություն եւ համապատասխան աշխատանք ունեցող մեր ընթերցողը որոշել փոխել իր զբաղմունքը:  Լավ մասնագետն այս ասպարեզում էլ կարող է հաջողությունների հասնել ու նորմալ գումար վաստակել: Ուստիեւ Անի Սաֆարյանին մնում է առաջարկել մասնագիտությունը փոխելու տրամադրվածությունից հրաժարվել:




Լրահոս