
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամը 21.00-ը, կդադարեցվի Արմավիրի մարզի հետևյալ գյուղերի ջրամատակարարումը.
Մրգաստան,
Ծաղկունք,
Խորունք,
Հովտամեջ,
Ծիածան,
Գեղակերտ,
Հայթաղ,
Ֆերիկ,
Արշալույս,
Արտիմետ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: