Ինչի՞ հետևանքով է ատոմակայանն անջատվել համակարգից. վարկածներ և բացատրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ը անջատվել է համակարգից։

Ինչպես հայտնել է ՏԿԵՆ խոսնակ Սոնա Հարությունյանը, այս պահին համակարգում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է, իսկ կատարվածի պատճառներն ուսումնասիրվում են։

Մասնագետներն ArmLur.am-ի հետ զրույցում չեն բացառել, որ ՀԱԷԿ-ը համակարգից անջատվել է կայծակի ժամանակ։

Ավելի վաղ ՀԷՑ-ը հայտնել էր, որ 21:54-ին վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։ Անջատման հետևանքով հոսանքազրկվել էին Երևանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։

Երևանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին։




Լրահոս