
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկին հեռացրել է զբաղեցրած պաշտոնից։
Ավելի ուշ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հրամանագրով ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել գեներալ-լեյտենանտ Անատոլի Կրիվոնոժկոյին։
Ավելի վաղ Wall Street Journal թերթը, հիմնվելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ օդաչուի սխալի հետևանքով Ուկրաինան կորցրել է իրեն փոխանցված ամերիկյան F-16 կործանիչներից մեկը: Գերատեսչությունում նշել են, որ արտակարգ իրավիճակի պատճառները պարզում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովը, որն աշխատում է ավիավթարի տարածքում։