Հայ շախմատիստների արդյունքները՝ 2024 թ․ Եվրոպայի պատանիների առաջնության վերջին խաղափուլից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության ավարտին մնացել է 1 խաղափուլ: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Վերջին խաղափուլից առաջ Ալեքս Սահակյանը 8 հնարավորից ունի 6.5 միավոր և կիսում է 1-3-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան տղաների խմբում:

Մինչև 18 տարեկան տղաների խմբում առաջատարների շարքում են նաև Ռոբերտ Փիլիպոսյանը և Արսեն Դավթյանը, ովքեր ունեն 6 միավոր։ Էրիկ Գասպարյանը ունի 5.5 միավոր:

Վաղը Արսենը և Ալեքսը խաղալու են միմյանց դեմ:

Բենիկ Ագասարովը ունի 6.5 միավոր և կիսում է 1-3-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան տղաների խմբում:

Մինչև 16 տարեկան տղաների խմբում առաջատարների շարքում է նաև Ռուդոլֆ Փաշիկյանը, ով ունի 6 միավոր:

Տիգրան Համբարձումյանը ունի 6.5 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները մինչև 12 տարեկան տղաների խմբում: Տիգրանը այս տարիքային խմբի առաջատարից հետ է մնում ընդամենը կես միավորով:

Անի Նահապետյանը ունի 6.5 միավոր և գտնվում է 3-րդ հորիզոնականում մինչև 14 տարեկան աղջիկների խմբում:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում առաջատարների շարքում է նաև Սոնա Կրկյաշարյանը, ով ունի 6 միավոր:

Սոֆիա Բաղրամյանը ունի 6 միավոր և կիսում է 3-7-րդ հորիզոնականները մինչև 8 տարեկան աղջիկների խմբում:

Վերջին խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 31-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:




Լրահոս