97 տարի առաջ այս օրը կյանքից զրկվել է հայդուկապետ Անդրանիկ Օզանյանը. զորավարի հայտնի մտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեծ հայ, հայ ազատագրական գործում մեծ դեր ունեցող, զորահրամանատար, պետական գործիչ, հայդուկապետ Անդրանիկ Օզանյանի կամ Զորավար Անդրանիկի մահվան օրն է։

Զորավար Անդրանիկի անվամբ են կոչված փողոցներ, հրապարակներ, դպրոցներ աշխարհի մի շարք երկրներում, քանի որ վերջինս վեհ և հայրենասեր կերպար է համարվել։

Զորավար Անդրանիկը մահացել է 1927 թվականին, սակայն աճյունը հայրենիք տեղափոխվել է 2000 թվականին՝ Եռաբլուր պանթեոն։

Մահանալուց առաջ էլ Զորավար Անդրանիկի վերջին խոսքերը եղել է «Գործս կիսատ մնաց..» արտահայտությունը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ անգամ մինչև վերջին շունչը նվիրված և կառչած է եղել իր հայրենի հողին։

ArmLur.am-ը ներկայացնում է Զորավար Անդրանիկի մի քանի հայտնի մտքերից.

«Ամեն հայ, եթե միմիայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ»։

«Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելու ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգին համար»։

«<<Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։

«Մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մի Օջախ»։

Վերը նշված տողերից կարելի է ենթադրել, հասկանալ, որ մեծ հայն ապրել է իր ժողովրդի ցավով, պայքարել հային բնորոշ համառությամբ և մեկ վայրկյան անգամ փոշմանել։

Թեպետ լեգենդար զորավարի մահվանից անցել է 97 տարի՝ գրեթե 1 դար, սակայն վերջինիս արտահայտած մտքերի արդիականությունն առ այսօր չի կորել։

Աննա Սրապիոնյան




Լրահոս