
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք անձամբ չի հանդիպել Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի հետ, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, որքան գիտեմ՝ երբեք», – ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե Պուտինն ու Դուրովը երբևէ անձնական հանդիպումներ ունեցե՞լ են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դուրովը դատական հսկողության տակ է վերցվել, և նրան արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը։ Այս մասին նշված էր Փարիզի դատախազության հայտարարության մեջ։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ միայն առաջին իրավախախտման համար Դուրովին սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում և 500 հազար եվրո տուգանք։