Կամչատկայում ուղղաթիռ է անհետացել. բացի զբոսաշրջիկներից, ուղղաթիռում եղել են անձնակազմի երեք անդամներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կամչատկայում անհետացած Vityaz-Aero ավիաընկերության Mi-8T ուղղաթիռում կարող էր լինել 19 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Բացի զբոսաշրջիկներից, ուղղաթիռում եղել են անձնակազմի երեք անդամներ, նշել են վարչությունից։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալության (FAVT) մամուլի քարտուղար Արտեմ Կորենյակոյի խոսքով՝ ինքնաթիռը Վաչկաժեց հրաբխի տարածքում գտնվող տեղանքից թռել է Նիկոլաևկա տեղամաս՝ Ելիզովո օդանավակայանից 17 կմ հարավ-արևմուտք և հետո անհետացել ռադարներից։

Ուղղաթիռը դեռ չի հայտնաբերվել։




Լրահոս