
Ադրբեջանի հետ այս փուլում աշխատում ենք երկկողմ ձևաչափով:
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ինչը, ըստ նրա, ավելի արդյունավետ է.
«Մեր բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը խաղաղության գործընթացում բարձր ենք գնահատում, բայց այս ընթացքում երկկողմ ձևաչափն իր արդյունավետություն է ցույց տվել»,–ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց նաեւ, որ այդ մասին ասել է նաև ՌԴ նախագահին։
«Բայց չեմ բացառում այլ ձևաչափով աշխատանք։ Եռակողմ բանակցությունները պետք է գնահատվի տվյալ իրադրության մեջ իր արդյունավետությամբ»։