Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 70-ամյակն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է: Ռոբերտ Քոչարյանը դառնում է 70 տարեկան։

1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։ 1998-2008 թվականներին եղել է ՀՀ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 31-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1980թ.-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում: 1988թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։

1997-ին Հայաստանում ներքաղաքական և տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի հրավերով Ռոբերտ Քոչարյանը համաձայնում է ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը։

1998 թվականին, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, արտահերթ նախագահական ընտրություններում տանելով հաղթանակ, ստանձնում է ՀՀ նախագահի պաշտոնը և ղեկավարում 10 տարի:

2019 թվականին՝ անազատության մեջ, հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքը։ Նրանում ներառված են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղ գտած կարևորագույն իրադարձությունները՝ Արցախյան շարժում, ԽՄ փլուզում, պատերազմ և հաղթանակներ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական, 1999թ. հոկտեմբերի 27-ի խորհրդարանի ահաբեկչական գործողություն, տնտեսական հաջողություններ, 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած արյունալի դեպքեր և այլն։

 




Լրահոս