Նիկոլ Փաշինյանը, ասուլիսին անդրադառնալով Լոնդոնում գաագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման չկայանալուն, ասաց որ Հայաստանը չի հրաժարվել հանդիպումից եւ ավելին՝ ինքը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի նախագահին առաջարկել է հանդիպում երկկողմ ձեւաչափով:
«Ես ինքս Ադրբեջանի նախագահին դիվանագիտական խողովակներով առաջարկել եմ, որ տեղի ունենա հանդիպում երկկողմ ձեւաչափով, ինչու, որովհետեւ նախկին շրջանում եղել է այդ ըմբռնումը , որ մենք աշխատում ենք երկկողմ ձեւաչափով եւ կարծում եմ, որ կարող ենք այս տրմաբանությունը շարունակել, քանի որ արդյունավետ է: Ընդ որում, երբ որ հասունանա պահը բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու, չբացառելով որեւէ այլ ձեւաչափ, կարծում եմ, որ դա կարող է ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղի ունենա, այնտեղ, որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում եւ ես պատրաստ եմ այդպիսի շփումների»,-ասաց նա: