«COP 29»-ին մասնակցելու հետ կապված դեռ որոշում չունենք. ընդհանուր իրադրությունը, պրոցեսները, մթնոլորտը այդ որոշման վրա չեն կարող չազդել։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է «COP 29»-ին, և հնարավո՞ր է այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրումը։
«Եթե հիմա տեսական խոսենք՝ որևէ որոշում բացառել չի կարելի՝ նայած, թե վերջնական որոշման կայացման ժամկետում ինչ իրադրություն կլինի։ Իրադրության գնահատմամբ կկայացնենք որոշում»,–հավելեց Փաշինյանը։