ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում մենք ունենք 17 հոդված. Փաշինյանը մանրամասներ հայտնեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենակարեւորը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքն է, որը խաղաղության պայմանագրի նախագծում արդեն իսկ արձանագրված է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, նա նշեց. «Ես կուզենամ մեր ուշադրությունը հրավիրել այն, ըստ էության, նոր առաջարկի վրա, որը ՀՀ-ն ներկայացրել է Ադրբեջանին: Պետք է խոստովանեմ, որ դա ընդամենը երեկ է տեղի ունեցել եւ օբյեկտիվորեն պաշտոնական Բաքուն չի էլ հասցրել ծանոթանալ այդ առաջարկի էությանը: Դրա էությունը հետեւյալն է, որ խաղաղության պայմանագրի վերջին նախագծում մենք ուրնենք 17 հոդված: Դրանցից 13-ը լիարժեք համաձայնեցված են, ներառյալ նախաբանը: Եւս երեք հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասությունից եւ դրանց մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է:

Մեր առաջարկի էությունը հետեւյալն է. վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և ձեւակերպումները եւ դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր: Մենք դա հնարավոր ենք համարում, որովհետեւ այնտեղ արձանագրված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքներ: Այսպես, թե այնպես, մենք չենք կարող ունենալ որեւէ պայմանագիր, որ բոլոր հնարավոր հարցերը կարգավորի: Մենք առաջարկում ենք այն, ինչ այս պահին համաձայնեցված է, այս պահին դա ստորագրել եւ վավերացնել, մնացած բոլոր հնարավոր հարցերի քննարկումը շարունակել:

Ենթադրվում է, որ այդ պյմանագրի ստորագրումից հետո նաեւ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների միջեւ, որը լրացուցիչ պլատֆորմ կհանդիսանա բոլոր մնացած հարցերը քննարկելու համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս