Դուք գիտեք, որ ՀՀ-ն բոլոր մակարդակներում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, եւ այս փուլում մենք այդ որոշումը համարում ենք բավարար: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե էլ ինչ պետք է տեղի ունենա, որ Հայաստանը լքի ՀԱՊԿ-ը:
«Կարող է լինել բանավեճ, մեկը կարող է ասել, որ դա բավարար է, մյուսը կարող է ասել՝ անբավարար է, բայց այստեղ պետք է նայենք, թե ով ինչ գնահատողական իրավասություն ունի: Ես հարգում եմ բոլոր տեսակետները, բայց մյուս կողմից մենք կայացրել ենք այն որոշումը, որը կայացրել ենք: Այս պահին մենք այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն չենք տեսնում, ինչը չի նշանակում, որ հաջորդ պահին մենք այլ որոշում կայցնելու անհրաժեշտություն չենք տեսնի»,-ասաց նա