«Դա կոնֆիդենցիալ աշխատանք է». Փաշինյանը չնշեց, թե խաղաղության պայմանագրի որ 13 հոդվածներն են համաձայնեցված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դա կոնֆիդենցիալ աշխատանք է, եւ այնպես չի, որ այդ հոդվածների տերը միայն մենք ենք: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ խաղաղության պայմանագրի նախագծի ո՞ր 13 հոդվածներն են համաձայնեցված եւ որոնք են չհամաձայնեցված հոդվածները:

«Առնվազն համասեփականատեր ունեն այդ հոդվածները, եւ այստեղ պետք է զգույշ լինել: Ես գաղտնիք չունեմ, բայց այստեղ կան կոռեկտության կանոններ, որոնք պարտավոր ենք պահպանել»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հեռանկարին, եւ արդյոք այդ հարցը խաղաղության պայմանագրում ներառված է, Փաշինյանն ասաց. «Այսօր տասնյակ երկրների հետ ՀՀ-ն ունի դիվանագիտական հարաբերություններ, որոնց հետ չունի դեսպանատներ: Սա էլ է նպատակահարմարության հարց: Բայց տարածաշրջանի առումով, բայց իրական խաղաղության հաստատումն ինչ-որ պահի կարող է ենթադրել նաեւ փոխադարձաբար նաեւ դեսպանատների բացում: Սա հարց չէ, որը պայմանագրով կարգավորվում է:

13 հոդված համաձայնեցված է, եւս 3 հոդվածի բովանդակության մի զգալի մսը հմաձայնեցված է այնքան, որ իրենք կարող են լինել ինքնուրույն հոդվածներ՝ համաձայնեցված մասով»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ սկզբունքների մասին այսօր էլ հանրությունը տեղեկացված է. «Տարբեր հարցազրույցներով դրվագ-դրվագ դա բացահայտվում է»:




Լրահոս