Մենք չենք ուզում, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներն արտագաղթեն: Այս մասին ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձավ նաև արտագաղթի պատճառին։
«Արտագաղթողներն ովքե՞ր են։ Արտագաղթողների մի հսկայական զանգված այն մարդիկ են, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները ծառայեն։ Իսկ ինչո՞ւ չեն ուզում՝ իրենց երեխաները ծառայեն, որովհետև խաղաղություն չկա։ Խաղաղության օրակարգը հենց դրա համար է», – ասաց Նիկոլ Փաշինյանը: