
Ի տարբերություն ՀՀ Սահմանադրության, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բա մենք հարց չենք բարձրացնո՞ւմ: Մենք հարցն այդ ձեւով չենք բարձրացնում, որովհետեւ խաղաղության պայմանագրի մեջ կա համաձայնեցված դրույթ, որ կողմերից որեւէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օերնսդրությանը՝ այս պայմանագրի դրույթները չկատարելու համար»: