
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բանակային «Կենտրոն» խմբավորմանը հաջողվել է վերահսկողություն սահմանել Դոնեցկի մարզի Օրլովկա բնակավայր:
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն իր ամենօրյա զեկույցում։
Գերատեսչության տվյալներով՝ ռուս զինվորականները մի քանի բնակավայրում ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները, ինչպես նաև հետ են մղել երկու ստորաբաժանման յոթ հակագրոհ:
Ռազմաճակատի այդ հատվածում ուկրաինական բանակի մինչև 530 զինվոր է զոհվել, ոչնչացվել է տանկ, չորս զրահամեքենա, ինքնագնաց հրետանային համակարգեր: