Այսօր Նիկոլ Փաշինյանը ասուլիս էր հրավիրել:
Նախ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը մեկնարկեց 30 րոպե ուշացումով և տևեց ընդամենը երկու ժամ:
Ասուլիսի ընթացքում նրան հարց ուղղած լրագրողների թիվը չէր գերազանցում 20-ը:
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիների ընթացքում սա առաջին դեպքն էր, որ ասուլիսն այսքան կարճ է տեւում:
Վարչապետի աշխատակազմից հայտարարել էին, որ իր ասուլիսին Նիկոլ Փաշինյանը պետք է հստակեցնի՝ Հայաստանն արդյո՞ք մասնակցելու է Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին, թե՝ ոչ:
Այս հարցը, սակայն, այդպես էլ պատասխան չունեցավ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն այս մասով դեռ որոշում չունի:
Քրիստինա Մուշեղյան