
Մոտենում է ուսումնական տարին, և տարատեսակ վիրուսների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում երեխաների, ուսուցիչների շփումների արդյունքում:
Վիրուսների տարածման հարցում նշանակություն ունի մեծ քանակությամբ մարդկանց սահմանափակ տարածքում գտնվելը, օրինակ` դասասենյակում, որը այդքան էլ հաճախ չեն օդափոխում` ցրտից խուսափելով: Իսկ փակ տարածքում վիրուսն ավելի հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն: Այդ իսկ պատճառով պետք է պահպանել ձեռքերի հիգիենան, հազալու կամ փռշտալու էթիկան` արմունկով փակելով բերանը, որպեսզի վիրուսները չտարածվեն շրջապատում:
Անհրաժեշտ է հետևել բժիշկների հորդորներին, խորհրդին և ստանալ բոլոր պատվաստումները հիվանդությունների դեմ, որոնք հնարավոր է կանխել պատվաստումներով: