
Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը վազող թիրախ միքս մրցաձևում դարձել են Եվրոպայի չեմպիոններ։ Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
«Խաչատրյան – Հարությունյան զույգը 378 միավորով, 2-րդ հորիզոնականով դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում՝ 7:5, իսկ արդեն եզրափակչում՝ 6:4 հաշվով հաղթանակ տոնելով մեր հրաձիգները նվաճել են մեր թիմի 5-րդ ոսկե մեդալը այս առաջնությունում»,-ասված է հաղորդագրության մեջ։