
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Մարքաբ շրջանոի «ռազմական կառույցին», որի ներսում կային շիա «Հեզբոլլահ» շարժման զինված արմատականներ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Բացի այդ, «հրետանային հարվածներ է հասցվել հարավային Լիբանանի մի քանի շրջանների», – հավելել են զինվորականները: