Տարեցները չեն ցանկացել լքել Քեսաբը. մնացել են իրենց տանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Karabakh-life.am-ի տեղեկացմամբ, Լաթաքիայում շտապ օգնության և վերականգնման Քեսաբի գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանը հայտնել է, որ կիրակի երեկոյան դրությամբ Քեսաբից տեղահանվել է շուրջ 800 ընտանիք, որից 600-ը հայերի ընտանքիներ են: Նրանք բոլորը ապաստանել են Լաթաքիայի հայկական եկեղեցում ու դպրոցում:
Ինչ տեղեկություններ կան այս պահի դրությամբ Քեսաբից
– ՈՒղիղ կապ չունենք Քեսաբի հետ, որովհետև չի գործում հաղորդակցման ոչ մի միջոց: Բայց տեղյակ ենք, որ մեր տները թալանված են, թուրքերը բեռնատար մեքենաներով են կրում քեսաբահայերի ունեցվածը և արդեն վաճառքի են հանել Թուրքիայի սահմանակից բնակավայրերի շուկաներում: Իսկ ահաբեկիչների առաջխաղացումը կասեցված է սիրիական բանակի կողմից:

-Զոհեր եղե՞լ են
-Ոչ: Քեսաբից տեղահանվել է շուրջ 800 ընտանիք, որից 600-ը հայերի ընտանքիներ են: Առաջին մի քանի օրը ապաստանեցին Լաթաքիայի հայկական եկեղեցում: Այժմ տեղավորվել են տեղի հայերի , հեռու –մոտիկ բարեկամների տներում: Եկեղեցում ապաստանածների թիվը կամաց-կամաց նվազեցավ: Նրանց օգնութոյւն են ցուցաբերում թե պետական մակարդակով, թե անհատ բարերարներ՝ այն ամենով, ինչ գաղթականին անհրաժեշտ է:
Մեծ օգնություն է ցուցաբերել Կիլիկիո կաթողիկոսությունը ի դեմս Արամ Ա կաթողիկոսի: Օգնել է նաև Լիբանանի ՀԲԸՄ, Ամերիկայի, Կանադայի, Ֆրանսիայի և այլ երկրներկի հայ համայքները:
Այս պահի դրությամբ, մենք միայն տեղեկություն չունենք այն հայերի մասին, ովքեր չլքեցին Քեսաբը: Նրանք քիչ թիվ են կազմում, բայց, միևնույն է , անհանգստացած ենք, որովհետև , չունենք ոչ մի տեղեկություն՝ գերեվարել են, սպանվել են, թե ողջ-առողջ են:
-Նրանք մնացել են պայքարելու՞
-Ոչ , նրանք , հիմնականում, տարեց կին ու տղամարդիկ են, որ չցանկացան լքել իրենց օջախները:
-Իսկ տեղահանվածների մոտ ի՞նչ տրամադրութուններ են: Արդյոք, ահաբեկչական այս գործողություները նրանց մոտ վախ կամ ընկճվածություն չեն առաջացրել
-Իհարկե, լարվածություն կա, բայց վախ ՝ ոչ: Մենք գիտենք, որ երբ էլ հետ գնանք, մենք պետք է սկսենք զրոյից: Բայց մենք միայն հետ գնա;ու մասին ենք մտածում: Քեսաբն ու շրջակա գյուղերը , մեր պատմական հողերն են: Նույնիսկ ամենփոքրին, որ հարցնում ենք ՝ ուր կուզես գնալ՝ օրինակ՝ Լիբանան թե Քեսաբ, պատասխանը մեկն է ՝ Քեսաբ:
Մենք հողին կապված ժողովուրդ ենք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս